ՄԵՐ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆԱՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԵՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ

ՄԵՆՔ ՏԱԼԻՍ ԵՆՔ ԱՎԱՆԴԱԿԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Համագործակցելով մեզ հետ՝ Խնայեք ժամանակ և գումար, ստացեք մասնագիտական լուծումներ

«MK CONSTRUCTION» ՍՊ ընկերությունը ճարտարապետական նախագծում իրականացնող կազմակերպություն է, որը հիմնադրվել է մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ և երկարամյա աշխատանքային փորձ ունեցող թիմի կողմից:

Ընկերությունը իր ամուր և հաստատակամ քայլերն է անում հայաստանյան ճարտարապետական շուկայում՝ ամրապնդվելով առաջատար դիրքերում, և խթանելով հարմարավետ եւ ֆունկցիոնալ կառույցների տեսլականը եւ գեղագիտությունը:

Ընկերության գործունեության տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ մատուցում է նախագծման ամբողջական ծառայություններ՝ շինարարության նախնական փորձաքննությունից մինչև նախագծման, համակարգման, ներքին հարդարման եւ հեղինակային վերահսկողության իրականացում:

Ունենալով ռազմավարական զարգացման պլան եւ օգտագործելով նախագծային կառավարման տեխնոլոգիաների կիրառումը՝ ընկերությունը ունի բիզնես գործընթացների հստակ կառուցվածք, որն ապահովում է ծրագրերի կամ պատվերների իրականացման օպտիմալ ժամանակետներ եւ բարձր որակ:

Ընկերության աշխատանքներին ներգրավվում են միայն համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող և որակավորված մասնագետներ, որոնք մշտապես ուսումնասիրում են տեղական եւ արտասահմանյան ճարտարապետական ոլորտի զարգացումները՝ բարելավելով իրենց մասնագիտական մակարդակը, նպաստելով ընկերության կողմից մշակվող ծրագրային նվաճումներին:

Մեր ընկերության գործունեության շրջանակը ներառում է բնակարանային, գրասենյակային, մանրածախ, հյուրանոցային, վարչական շենքերի, քոթեջների և այլ հաստատությունների նախագծում ոչ միայն Երևանում, այլ նաեւ Հայաստանի և Արցախի բոլոր բնակավայրերում:

Հեռ.՝

(+374) 77 56 16 95, (+374) 99 45 11 11

Հասցե՝

ք. Երևան, Ավետիս Ահարոնյան 2/5